Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Ինչպե՞ս կրճատել գիշերային կերակրումները. kksenyak.am
Սա երևի կերակրող մայրերին ամենաշատ հուզող հարցերից է: Այն գնալով ավելի հրատապ է դառնում երեխայի մեծանալուն զուգահեռ, քանի որ շատ երեխաներ սկսում են գիշերն ավելի հաճախ արթնանալ: Մոտեցումները կարող են շատ տարբեր լինել՝ ամենակտրուկ միջոցներից մինչև “դիմացեք, ժամանակի հետ կանցնի” մոտեցումը, սակայն մայրերի մեծամասնությունը ցանկանում է այս հարցը լուծել մեղմորեն՝ առանց երեխայի և իր սթրեսների: Արդյո՞ք սա հնարավոր է:
Առաջին հերթին, հիշենք, որ երեխայի համար գիշերը մի քանի անգամ արթնանալը նորմալ երևույթ է: Անկախ սնուցման ձևից՝ մինչև 3-4 տարեկան երեխաներն առանց արթնանալու կարող են քնել 6 ժամ և ավելի քիչ: Առանց արթնանալու քնելը, որը մեծահասակների մոտ նորմա է, նորածինների և մանկահասակ երեխաների դեպքում ֆիզիոլոգիական նորմա չէ. եթե մեծահասակների մոտ մակերեսային քունը կազմում է քնի 20%-ը, ապա նորածինների մոտ՝ 80%-ը, մեկուկես տարեկան երեխաների մոտ՝ 50%-ը, իսկ երկու-երեք տարեկանների մոտ՝ մոտավորապես 30%-ը: Մակերեսային քունը հեշտ է ընդհատվում, հատկապես, եթե անհանգստացնող բան կա: Հայտնի հոգեբան Վինիկոտն ասում է, որ հենց մակերեսային քնի ժամանակ է տեղի ունենում ուղեղի ակտիվ զարգացումը:
Բնության տեսանկյունից գիշերային կերակրումները հիմնավորված են. կաթնարտադրության համար պատասխանատու պրոլակտին հորմոնն ամենաշատն է արտադրվում գիշերը ժամը 2-ից մինչև առավոտյան 7-ը: Նորածինը, որն արգանդում անդադար սնուցվելուց հետո դեռ չի կարողանում երկար ժամանակ սոված մնալ, հենց այս ժամերին արթնանում է ուտելու համար: Ավելի մեծ տարիքի երեխաները կարող են սկսել գիշերը հաճախ արթնանալ, քանի որ ցերեկը քիչ են ուտում, կամ ատամների ծկթելու խնդիր ունեն, կամ` այլ պատճառներով:
Եթե երեխան մեկ տարեկանից փոքր է…
Մոտավորապես հինգ ամսականում, իսկ երբեմն ավելի շուտ, երեխաները սկսում են արթնանալ ատամ ծակելու հետ կապված անհանգստությունից: Կաթնախառնուրդով կերակրող մայրերը կարող են նկատել, որ երեխան սկսում է դժվարությամբ քնել և հարկ է լինում նրան ավելի երկար օրորել: Կրծքով կերակրող մայրերը երեխային հանգստացնում են ավելի հաճախ կերակրելով: Եթե կասկածում եք, որ գիշերային հաճախ կերակրումները ատամների ծկթելու արդյունք են, կարող եք փորձել հետևյալը.
- Երեխայի լնդերին քսեք հատուկ նախատեսված տեղային քսուկներ (ցանկալի է օգտագործել միայն գիշերը):
- Եթե երեխան արդեն հավելյալ սնունդ է ուտում, ապա կարելի է փորձել քնելուց առաջ հավելյալ սնունդ տալ: Սակայն կան երեխաներ, ովքեր ավելի վատ են քնում հավելյալ սնունդ ուտելուց հետո, ուստի այս մեթոդը կիրառելիս պետք է հաշվի առնել այս հանգամանքը:
- Երեխային կրծքով կերակրեք ձեր քնելուց անմիջապես առաջ: Շատ երեխաներ լավ ուտում են քնած ժամանակ և չեն արթնանում:
- Փորձեք այնպես կազմակերպել երեխային լողացնելը, որ դա նրան օգնի ավելի երկար քնել: Եթե լոգանքը երեխային հանգստացնում է, լողացրեք քնելուց անմիջապես առաջ, եթե հակառակը՝ լողացրեք ցերեկը:
Որոշ դեպքերում գիշերային կերակրումների կտրուկ աճը կարող է պայմանավորված լինել նրանով, որ երեխաները ցերեկը սկսում են ավելի քիչ կուրծք ուտել: Պատճառները կարող են տարբեր լինել՝ մտավոր և ֆիզիկական զարգացման որոշ փուլերում երեխաները ցերեկը հեշտ են շեղվում և քիչ են ուտում, կամ մայրերը սկսում են աշխատել և բացակայում են տնից և այլն: Ի՞նչ անել նման դեպքերում:
- Փորձեք ցերեկը կերակրել հանգիստ միջավայրում: Անհանգիստ երեխաներին կուրծք առաջարկեք կիսամութ և անաղմուկ սենյակում:
- Փորձեք շեշտը դնել քնելուց առաջ և քնելուց անմիջապես հետո կերակրումների վրա, երբ երեխան կա՛մ քնկոտ է, կա՛մ դեռ լիարժեք արթնացել:
- Հնարավորինս շատ մաշկային շփում ունեցեք երեխայի հետ ցերեկը: Շփվեք, շոյեք, գրկեք, խաղացեք նրա հետ: Սա հատկապես կարևոր է, երբ երեխան նոր զարգացման փուլ է հաղթահարում՝, սկսում է չորեքթաթել, քայլել և այլն:
Եվս մեկ խորհուրդ. երեխայի քնելուց հետո սպասեք ևս քսան րոպե և նոր հեռացեք, որպեսզի երեխան մակերեսային քնից մտնի խորը քուն: Շատ մայրեր երեխայի մոտ թողնում են իրենց հագուստը, որից նրանց հոտն է գալիս, և երեխան արթնանալիս մտածում է, թե մայրը դեռ իր կողքին է:
Եթե երեխան մեկ տարեկանից մեծ է…
Մեկ տարեկանից մեծ երեխան, սովորաբար, արթնանում է ոչ թե կրծքով կերակրվելու համար, այլ կրծքով կերակրվում է հանգստանալու և նորից քնելու համար: Շատ հաճախ գիշերային կերակրումների թիվը պայմանավորված է լինում երեխայի բնավորությամբ, նրա զարգացման պայմաններով և առանձնահատկություններով:
Հաճախ կերակրումները բնորոշ են պահանջկոտ երեխաներին: Դա ասես սիրելի ռեստորան գնալու պես մի բան լինի՝ հաճելի մթնոլորտ, համեղ ուտելիք, ընտիր խոհանոց և արագ ու բարեհամբույր սպասարկում: Կյանքը հիասքանչ է….
Այս խնդրին լուծում գտնելուց առաջ հարցրեք ինքներդ ձեզ՝ արդյո՞ք գիշերային կերակրումները ձեզ համար լուրջ խնդիր են: Կգա մի պահ, երբ դրանք կվերջանան, և դուք կկարողանաք ամբողջ գիշեր քնել: Սակայն, եթե գիշերային կերակրումներից շատ եք հոգնում, չեք կարողանում օրվա ընթացքում ակտիվ լինել, ապա պետք է իրավիճակը փոխել:
Եթե չի հաջողվում հանել բոլոր գիշերային կերակրումները, կարելի է փորձել գոնե նվազեցնել դրանց թիվը: Փորձեք հետևյալ 11 տարբերակները.
- Ավելի հաճախ կերակրեք ցերեկը:
- Ավելացրեք մաշկային շփումը երեխայի հետ ցերեկը: Կրեք նրան սլինգի մեջ կամ, պարզապես, ավելի շատ գրկեք և սիրեք: Հաճախ գիշերային կերակրումները կարող են նշանակել, որ երեխան դեռ պատրաստ չէ ձեզնից այնքան հեռու կամ “ազատ” լինելուն, որքան դուք եք որոշել:
- Արթնացրեք և լավ կերակրեք երեխային ձեր քնելուց առաջ: Շատ երեխաներ հեշտությամբ են արթնանում կերակրվելու համար, իսկ որոշները նույնիսկ կարող են չարթնանալ և ուտել քնի մեջ:
- Սովորեցրեք երեխային քնելու այլ ձևերին: Կարող եք քնացնել սլինգի մեջ, իսկ հետո տեղափոխել մահճակալի մեջ: Կարող եք նաև սայլակով հանել զբոսանքի: Այս ամենը կարող է անել նաև հայրը:
- Կուրծքը չպետք է հեշտ հասանելի լինի երեխայի համար: Քնեք այնպիսի գիշերանոցով, որի դեպքում դժվար է գտնել կուրծքը:
- Երբ երեխան 12-18 ամսական է, նա արդեն կարող է հասկանալ պարզ նախադասություններ: Բացատրեք երեխային, որ գիշերը նրան չեք կարող կերակրել: Կարող եք ասել՝ “Ես կկերակրեմ քեզ, երբ արևը դուրս գա” կամ “ՙՄաման քնում է, պապան քնում է, դու քնում ես, կաթիկը քնում է:” Կարևորը, որ երեխան հասկանա, որ մութ ժամանակ “խոհանոցը” փակ է: Կարող եք նույնիսկ մի քանի երեխայի նկար տպել, որոնք առանց կրծքի են քնած, և ձեր բալիկին ցույց տալ:
- Այլընտրանք առաջարկեք: Հիշեք, որ բացի կրծքով կերակրելուց երեխային գուրգուրելու կամ սիրելու այլ ձևեր կան: Թող հայրը ձեզ օգնի այդ հարցում և փորձի զարգացնել երեխային հանգստացնելու իր հմտությունները: Նա կարող է դա անել հանգստյան օրերին:
- Մեծացրեք ձեր և երեխայի մարմինների միջև ֆիզիկական տարածությունը: Կարող եք նրանք քնացնել այլ սենյակում՝ քրոջ կամ եղբոր հետ, կերակրել այդ սենյակում և հետո վերադառնալ ձեր ննջարան:
- Ուղղակի ասեք “ոչ”՝ հանգիստ և ինքնավստահ:
- Քնեք այլ սենյակում: Եթե երեխան շարունակում է հաճախ կուրծք պահանջել, թող նրա “խոհանոցը” տեղափոխվի այլ սենյակ՝ թողնելով երեխային հայրիկի հետ: Հնարավոր է, որ երեխան սկսի ավելի քիչ արթնանալ, եթե կրծքով կերակրվելու հնարավորություն չլինի, այլ լինի միայն հայրիկի ներկայությունը: Այս մեթոդը թող լինի գիշերային կերակրումների հարցը լուծելու ամենավերջին տարբերակը:
- Եթե վերոհիշյալ մեթոդներից որևէ մեկի դեպքում զգում եք, որ այն վատ է անդրադառնում երեխայի ցերեկային վարքի վրա, փոխեք մեթոդը: Եթե գիշերային կերակրումները հանելու ընթացքում ցերեկը երեխան իրեն նորմալ է զգում, ապա կարող եք շարունակել: Եթե զգում եք, որ երեխան ցերեկը ձեզ ավելի “կպած” է դառնում, ապա փորձեք նվազեցնել գիշերային կերակրումները հանելու արագությունը: Հիշեք, որ կրծքով կերակրումը ձեր և երեխայի համատեղ կյանքում մի կարճ ժամանակահատված է, որը, սակայն, դուք ջերմությամբ եք հիշելու ձեր ամբողջ կյանքի ընթացքում:
Կարդացեք նաև
Մոր և նոր աշխարհ եկած մանկիկի կապը շատ ամուր է հատկապես կյանքի առաջին ամիսներին: Մոր լավ տրամադրությունը նպաստում է երեխայի ամուր առողջությանը...
Ծնող լինելը մեծ պատասխանատվություն է: Կենդանություն տալով փոքրիկ մարդկային էակին՝ դուք նաև պարտավոր եք նրանց մեջ սերմանել բարոյականության զգացում և համոզված լինել, որ նրանք մեծանում են խելամիտ և ճշտապահ չափահասներ...
Աշխարհում տարեց-տարի ավելանում է մանկական հանցագործությունների, թմրամոլության և ինքնասպանությունների թիվը, մեծանում է այն երեխաների թիվը, որոնք միտում ունեն դևիանտ վարքի կամ արդեն ցուցաբերել են...
Բժշկական տեսանկյունից ո՞ր տարիքից կարելի է սկսել սեռական հարաբերությունները: Արդյո՞ք կուսության վաղ կորստի վտանգ գոյություն ունի: Արդյո՞ք սեռական ժուժկալությունը վնասակար է...
Իտալացի մեծանուն մանկավարժ Մարիա Մոնտեսորին այն չորս մանկավարժներից մեկն է, ով, ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի, մեծ ներդրում է ունեցել XX դարի մանկավարժական մտածողության ձևերի հաստատման հարցում...
Սեռական հասունացմանը վերաբերող առավել հաճախ մտահոգող հարցերին պատասխանում է Արաբկիր բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, դեռահասային բժիշկ, դեռահասային...
Հայտնի է, որ օտար լեզվի յուրացումը մեծ ջանքեր և ժամանակ է պահանջում: Սակայն երեխան լիարժեք տիրապետում է օտար լեզվին երկու-երեք տարվա ընթացքում` առանց որևիցէ ջանքեր գործադրելու...
Հոգեբանները հետազոտություն են անցկացրել երեխաների դաստիարակությանը վերաբերող տարածված լեգենդների ոլորտում: Նրանք առանձնացրել են մի շարք պնդումներ, որոնք ծնողները սխալմամբ համարում են ճիշտ...
Zdravoe.com կայքի փոխանցմամբ՝ հիպերխնամակալությունը չափազանց վատ է անդրադառնում երեխաների զարգացման վրա և վտանգավոր է մտահոգ հայրերի ու մայրերի համար...
Հայաստանը զարգացող տնտեսություն ունեցող երկրների շարքում է: Շատ ընտանիքների համար օրվա հացի փող վաստակելը խնդիր է: Մարդիկ այնքան մտահոգված են իրենց վաղվա ապրուստի համար, որ երեխաների դաստիարակության...
Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա...
Բոլոր երեխաներն էլ սիրում են նկարել, բայց ոչ բոլորն են կարողանում: Շատ կարևոր է այդ շրջանում օգնել երեխային: Այդ նպատակով AdMe.ru-ն ներկայացնում է նկարներ, որոնց շնորհիվ կարելի է փուլ առ փուլ արտանկարել...
Գիտնականները հայտնել են երեխաներին քնից առաջ կարդալու համար իդեալական հեքիաթի «բաղադրատոմսը». հեքիաթը տեւում է ուղիղ 8 րոպե ու 36 վարկյան, ու այնտեղ կա վիշապ, արքայադուստր, կախարդ ու փերի...
Նոր սերնդի մարդկանց, ովքեր տարբերվում են ոչ ստանդարտ մտածելակերպով և գերունակություններով՝ անվանում են տարբեր կերպ։ Ոմանք անվանում են նրանց «նոր հազարամյակի երեխաներ», մյուսները՝ «լույսի երեխաներ» կամ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն